
Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Տավուշի մարզի Չինարի համայնքում կրկին կրակոցներ են հնչել, և մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ:
Armlur.am-ի հետ զրույցում Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ այս պահին վիճակը հանդարտվել է, և այսօրվա կրակոցներից վնասներ չեն գրանցվել:
«Փա՛ռք Աստծո, խաղաղություն է, հիմա լավ է, ու միշտ է լավ: Կրակոցների ժամանակ էլ է մեզ համար լավ»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ չեն կարող հստակ ասել՝ քանի ժամ կամ րոպե կարող են դադարեցվել կրակոցները:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի կեսօրին և գիշերը հակառակորդը դարձյալ կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնել էր, որ վնասվել են գյուղի տների դռները, պատուհաններն ու տանիքները: