
Հուլիսի 5-ին Մարսելի Համագումարների պալատում տեղի ունեցած համերգով ավարտվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Ֆրանսահայ Երիտասարդական Միության ջանքերով կազմակերպված Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի հյուրախաղերը Ֆրանսիայում։
Փարիզի, Լիոնի և Մարսելի ամենահեղինակավոր սրահներում կայացած համերգներով հայ երիտասարդները ֆրանսիացի հանդիսատեսին հիացրին իրենց բարձրարվեստ կատարումներով, նորարարական շնչով ու երաժշտական տպավորիչ ընտրանիով` Կոմիտասից մինչև Վիվալդի, Սայաթ-Նովայից մինչև Մոցարտ, հայկական ժողովրդական մեղեդիներից մինչև Արամ Խաչատրյան։
ՀՀ ԱԳՆ