Բրիտանացի ջութակահար Վանեսա Մեյին Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի որակավորման փուլում օգնելու համար սլովենացի 4 մարզական պաշտոնյա հեռացվել են աշխատանքից:
Նրանք են մրցաշարի տնօրեն Մինիստեր Հրոբատը, գլխավոր մրցավար Վլադիմիր Մակուցը և ժամանակաչափորդներ Մատյաժ Գոլտեցն ու Տուգո Մարինչեկը:
Լեռնադահուկի մրցմանը նրանք կեղծել են Վանեսա Մեյի արդյունքները: Հենց դրա արդյունքում էլ բրիտանուհին նվաճել էր Սոչիի խաղերի լեռնադահուկի մրցաշարի ուղեգիր:
Սոչիում Վանեսա Մեյը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջքում: