Աբովյանի նախկին քաղաքապետին ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին ղեկավար Կարո Իսրայելյանի վիճակն այս պահին կայուն բավարար է:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Կ. Իսրայելյանին բուժող բժիշկ Արթուր Պետրոսյանը, ում փոխանցմամբ` կատարվել են բոլոր հետազոտությունները, և նախկին քաղաքապետն այս պահին ստանում է համապատասխան բուժօգնությունը:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ shamshyan.com-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել:

Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս