«Իսկ եթե ակամա խնդիր եմ ստեղծել իմ կուսակցության համար կոալիցիոն գործընկերների հետ հարաբերություններում, դրա համար արդեն ներողություն եմ խնդրում»:
Ինչպես ասում են, կինոն սկսվեց: Մինչ այս «լավ տղա» աշխատող, Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդը հրապարակավ մականունով դիմող Պալաչը ներողություն է խնդրում: Ավելին, ասում է, թե չի իմացել, որ իր հայտարարությունները («Ժողովուրդ» օրաթերթում եւ «ՀԺ»-ում) կարող էին վիրավորել ինչ-որ մեկին: Իսկ մինչ այդ էլ դահճի մականունով հայտնի երիտասարդը ՀՀԿ-ի կողմից նկատողություն ստացավ: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ պայքար իրականում չկա: Կա ընդամենը միջանձնային փոխհարաբերությունների «ռազբորկա», որը հասունանում ու հանգուցալուծում է ստանում բացառապես նախագահական նստավայրում: