Ջոլին դատի է տալիս Daily Mail-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլին մտադիր է դատի տալ Daily Mail-ին այն բանից հետո, երբ կայքը հրապարակել է 1990-ականներին նկարահանված տեսանյութ դերասանուհու մասնակցությամբ: Պարբերականը հաղորդել է, որ տեսահոլովակը նկարահանել էր թմրավաճառը, ով դերասանուհուն արգելված նյութեր էր մատակարարել:

Թմրավաճառ Ֆրանկլին Մեյերը պատմել էր Անջելինա Ջոլիի բուռն երիտասարդության մասին: Նրա խոսքով, դերասանուհին կարող էր հերոին օգտագործել բոլորի աչքի առջև և բոլորովին չէր ամաչում դրանից: Տեսանյութում Ջոլին հանդես է գալիս շատ անհրապույր տեսքով:

Այն բանից հետո, երբ բրիտանական լրատվամիջոցը հրապարակել էր այդ պատմությունը, դերասանուհին որոշել է դատարան դիմել, տեղեկացնում է ITV.com-ը:

Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ Ջոլիի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը նորություն չէ: Թեև այն առաջին անգամ է հրապարակվել, սակայն դերասանուհուն նման տեսքով պատկերող լուսանկարներ մինչ այդ էլ հրապարակվել են լրատվամիջոցներում:




Լրահոս