Հանրահայտ ռուսաստանյան օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն նշանվել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ: Այդ մասին Մանհեթենում հայտարարել է երգչուհու մամլո ծառայության ներկայացուցիչը:
Ինչպես պարզաբանում է ИТАР-ТАСС-ը, Աննա Նետրեբկոն ծանոթացել է իր գործընկերոջ հետ մարտ ամսին Հռոմում, որտեղ նրանք միասին կատարել են Ջակոմո Պուչչինիի «Մանոն Լեսկո» օպերան: Մամլո ծառայության ներկայացուցիչը հարկ է համարել նշել, որ 42-ամյա Նետրեբկոն դեռևս երեխա չի սպասում:
Անցած տարի Ա. Նետրեբկոն 6 տարի համատեղ կյանքից հետո բաժանվել էր իր ուղեկցից` ուրուգվայցի բաս բարիտոն Էրվին Շրոտտից: 2008թ.-ի սպտեմբերին երգչուհին Վիեննայում ունեցել է ի տղային` Տյագո Արուային: 33-ամյա Յուսիֆ Էյվազովը ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան: Նա Լուչանո Պավարոտտիի ուսանողն է, բնակվում է Մադրիդում: