Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 20.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 28-ամյա Կարեն Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):