ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) շնորհավորում է հայ կանանց եւ մայրերին`մեկնարկած գարնանային միամսյակի առթիվ.
-Սիրելի՛ մայրեր, քույրեր ու կանայք, շնորհավորում եմ ձեզ` կանանց միամսյակի առիթով: Ցանկանում եմ, որ ձեր բոլորի ընտանիքներում խաղաղություն ու ջերմություն տիրի: Մեր պատմության ընթացքում հայ կանայք մշտապես աչքի են ընկել իրենց հերոսական կերպարով: Թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղության, հայ կանայք իրենց դրսեւորել են նախանձելի խիզախությամբ ու հանուն հարազատ ընտանիքի պահպանության` տարբեր զրկանքներ են կրել: Հայ ընտանիքի սյունը կինն է, ու ցանկացած հայ տղամարդ գիտակցում է դա: Ես հպարտանում եմ, որ հայ եմ, որովհետեւ հայ կանանց մասին լեգենդներն ամբողջ աշխարհին են հայտնի: Հայ աղջիկներն ու կանայք ամենագեղեցիկն են, իսկ հայ մայրերը` ամենասուրբն ու ամենաբարին: Թող հայի ոչ մի ընտանիքում կնոջ աչքերը չթրջվեն: Հայ կանայք թող ապրեն բարեկեցիկ, մնան այդպես գեղեցիկ ու միշտ սիրված: Դուք արժանի եք ամենալավին, բարին ընդ ձեզ:
Վերջում կուզենայի ջերմ խոսքերի մի բաժինը մասնավորեցնել` փոխանցելով Արմավիրի մարզի կանանց: Իմ ընտրատարածքի կանա՛յք ու աղջիկնե՛ր, մնացե՛ք այդպես քնքուշ, եղե՛ք երջանիկ եւ միշտ սիրված:

Հարգանքներով` ԱԺ պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ
R




Լրահոս