Բակտերիաները կերել են ուսանողուհու աչքերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանի ուսանողուհին շատ բարձր գին է վճարել այն բանի համար,որ կես տարի աչքերից չի հանել կոնտակտային լինզաները: Այդ ընթացքում դրանց ներքին մասում վտանգավոր բակտերիաներ են կուտակվել, որոնք կերել են աղջկա աչքերի խնձորակները:
Ակնաբուժները հորդորում են լինզաներ կրողներին պահպանել տարրական հիգիենայի կանոնները, տեղեկացնում է  Daily Mail-ը:

Հավանաբար, 23-ամյա Լիան Կաոն երբեք չի լսել, թե ինչպես է պետք վարվել լինզաների հետ: Արդյունքում, ուսանողուհին ամբողջովին կուրացել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա մոտ շատ հազվադեպ հիվանդություն է հայտանբերվել, որը կոչվում է ականտամյոբային կերատիտ: Այն կարող է զարգանալ մի քանի տարիների ընթացքում: Մարդը հասկանում է իր հիվանդ լինելը միայն այն ժամանկ, երբ արդեն ոչինչ անել հնարավոր չէ:

linza




Լրահոս