Մեքսիկական Սան Պեդրո Խուամելուլայի քաղաքապետ Յոհել Վասկս Ռոհասն ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Հին ավանդույթի համաձայն, կենդանին իրականում կախարդված արքայադուստր է, և նրա հետ ամուսնությունը պետք է բարօրություն պարգևի տեղի բնակիչներին:
Ամուսնության արարողությունից հետո պարերով երեկույթ է կազմնակերպվել, որի ժամանակ քաղաքապետը հաճույքով պարել է` երիտասարդ «կնոջը» ձեռքերի վրա պահած:
Ամուսնության պահին կոկորդիլոսն ընդամենը երկու ամսական էր, այդ պատճառով նա այնքան էլ մեծ չափսեր չուներ: Բնության մեջ կոկորդիլոսների այդ տեսակը կարող է հասնել մինչև յոթ մետր երկարության, տեղեկացնում է rosbalt.ru-ն: