Այսօր շոկոլադի միջազգային օրն է: Քաղցրի հանդեպ հակումը մարդկությանը ուղեկցել է բոլոր ժամանակներում: Armlur.am-ի զրուցակիցները տոնի մասին չգիտեին, բայց մեծամասամբ շոկոլադի սիրահարներ էին:
Խոսելով կախվածության մասին շատերը նույնիսկ խոստովանեցին, որ առանց քաղցրի իրենց օրը չեն պատկերացնում: Մի մասն էլ նշում են, որ չնայած հարկ եղած դեպքում իրենց կարող են զսպել, բայց շոկոլադը մեծ դեր ունի իրենց կյանքում:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան