Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանի «Թվիթեր»-ի էջից
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը բնապահպանական կոչ է անում: Նա տեսակավորում է աղբը՝ այդպիսով փորձելով ցույց տալ, որ աղբահանության շերտավորված գործելաոճն առավել հիգիենիկ է ու կարեւոր: Նշենք, որ աղբի վերամշակումից շատ երկրներում հսկայական օգտակար գործեր են իրականացնում, իսկ Հայաստանում աղբի վերամշակման ձեռնարկություն այդպես էլ չի բացվում: