Սեր… հղիություն… կալանավայր…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Նահապետավան գյուղի 26-ամյա բնակիչ Նարեկ Դավթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի անչափահաս բնակչուհի Գ.Ա.-ին փախցնելու և հղիացնելու պատճառով:

Այսպես, armlur.am-ը տեղեկանում է, որ Նարեկ Դավթյանը 2012թ. դեկտեմբերի 2-ին անչափահաս Գ. Ա.-ի հետ Եղեգնաձոր քաղաքում զբոսնելուց հետո, չարաշահելով նրա վստահությունը, նրան Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում գտնվող տուն տանելու փոխարեն, նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, վերջինիս գաղտնի առևանգել է:

Անչափահասի պահանջներին հակառակ ավտոմեքենան չի կանգնեցրել Չիվա գյուղի մոտակա խաչմերուկում, այլ շարունակել է ավտոմեքենան վարել` ամուսնության համար Գ.Ա.-ի կամքին հակառակ նրան այլ վայր տեղափոխելու նպատակով:

Այդ պատճառով աղջիկը զանգահարել է քրոջը` Գոհար Առաքելյանին, որից հետո միայն Գ.Ա.-ի հայրը` Գարեգին Առաքելյանը, Մասիս քաղաքի մոտ կանգնեցրել է Նարեկ Դավթյանի ավտոմեքենան և դստերը վերադարձրել տուն:

Բացի այդ, Նարեկ Դավթյանը, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2012թ. դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Նահապետավան գյուղում գտնվող իրենց տանն ամուսնության նպատակով առանց բռնության գործադրման, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած Գ.Ա.-ի հետ: Սեռական հարաբերությունների արդյունքում վերջինս հղիացել է, իսկ 2014թ. հունվարի 4-ին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծննդաբերել:

Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (անչափահասին առևանգել) և 141 հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ կիրառելը անչափահասի նկատմամբ):

Գործի քննությունը մակագրվել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի Եղեգնաձորի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին, իսկ Նարեկի շահերի պաշտպանն է Էմիլ Բեգլարյանը:

Անչափահաս տուժողի ներկայացուցիչը դատարանում Սիրվարդ Առաքելյանն է:

Գործով առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 14-ին:




Լրահոս