Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վերլուծել է Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների կիսապաշտպանների որակները և եկել եզրակացության, որ աշխարհի առաջնության եզրափակչում հիմնական պայքարը կլինի խաղադաշտի կենտրոնում:
«Կիսապաշտպանությունում Գերմանիայի հավաքականն ավելի ուժեղ է երևում, քանի որ նրանք ունեն Շվայնշտայգեր, Խեդիրա, Կրոս: Քիչ կարևոր չէ, որ Օզիլը կենտրոնում է լինում նաև, իսկ Մյուլլերն էլ՝ նահանջում:
Գերմանացիներն առատ կենտրոն ունեն. այնտեղ միշտ 4-5 ֆուտբոլիստ կա», – Մոուրինյուի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջողները:
«Մեկ այլ տեսանկյունից՝ Արգենտինան ունի հայտնի Մասկերանոյին, ով ունի հիանալի տակտիկա, արագաշարժ Լուկա Բիլյա, ինչպես նաև՝ Պերես և Լավեսի, ովքեր կկարողանան պահել եզրերը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ դաշտի կենտրոնում իսկական պայքար կլինի: Ամեն մեկը հույս կդնի իր առաջատարների վրա, ովքեր կարողանում են գոլեր հեղինակել: Երկու թիմում էլ այդպիսի տաղանդներ կան», – շարունակում է նա:
Նշենք նաև, որ աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին: