ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պահքի մեջ եմ, լսել եմ, որ պահքի շրջանում ձուկ ուտել եւ գինի խմել  կարելի  է: Արդյո՞ք այդպես է:

Ռոզա Դավթյան, 23 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարելի օգտագործել: Պահքի ժամանակ, ինչպես բոլոր կենդանական ծագման կերակուրները, այնպես էլ ձուկն արգելվում է ուտել: Ձուկը կարելի է ուտել ճրագալույցի երեկոյան` Զատկին նախորդող օրը: Մինչ այդ նաեւ գինի խմել չի կարելի, քանի որ ալկոհոլային խմիչք նույնպես արգելվում է օգտագործել պահքի ժամանակ: Մարդու զգացական դաշտը եւ ցանկությունները ալկոհոլային խմիչքի ազդեցության ժամանակ փոխվում են, իսկ պահքը մաքրման եւ զսպվածության շրջան է մարդու թե՛ մարմնի, թե՛ մտքերի համար:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բուհերի գծով պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ գովելի է, որ մեր հայրենակիցների մի մասը հետեւում է հոգեւոր տոնացույցին ու նույնիսկ մինչեւ վերջ ճշտում տվյալ դեպքում պահքի շրջանում իր ունենալիք պարտավորությունները: Ռոզա Դավթյանի հարցի պարզաբանումն էլ կարող է առիթ դառնալ, որպեսզի պահքին հետեւող մեր բոլոր քաղաքացիները տեղեկացվեն իրենց անելիքների մասին:




Լրահոս