Շտապ. երկրորդ դիվերսանտ ադրբեջանցին սպանվել է. ցավոք, կա մեկ հայ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս քաղաքից armlur.am-ին հայտնեցին, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ադրբեջանցու արձակած կրակոցներից, ցավոք, վիրավորվել են հայոց բանակի սպա և մի տիկին: Հայ դիրքապահները խստացված ռեժիմով հսկում են սահմանը:

Ինչպես հայտնել էինք, հուլիսի 8-ին Ադրբեջանից Քարվաճառի տարածք մուտք գործած երկու դիվերսանտներից մեկը, ով շարունակում էր մնալ փախուստի մեջ, երեկ երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ընկել է հայ զինվորականների կողմից պատրաստված ծուղակը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն ադրբեջանցի դիվերսանտի և հայ զինվորականների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի դիվերսանտը սպանվել է: Իսկ հայկական բանակի մայոր, 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը և  1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք երկուսն էլ ողջ գիշեր պայքարում էին իրենց կյանքի համար: Թեև լուրեր են պտտվում նաև, որ Սարգիս Աբրահամյանն արդեն մահացել է:

armlur.am-ը կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ, ով չհերքեց տեղեկությունը՝ միաժամանակ անհրաժեշտություն չհամարելով հավելյալ մանրամասներ հաղորդել:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հաստատեց armlur.am-ի ունեցած այս տեղեկությունը` հայտնելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կլինի:

Մանրամասները՝ քիչ ուշ:




Լրահոս