Հասմիկ Պողոսյանի տեղակալներն ավելի՞ հարուստ են, քան նախարարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի փոխնախարարներն ավելի շատ դրամական միջոցներ և հարստություն ունեն, քան նախարար Հասմիկ Պողոսյանը: Համենայնդեպս, դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրանց հայտարարագրերը:

Նախարարն իր վերջին հայտարարագիրը ներկայացրել է ապրիլին: Ըստ այդ հայտարարագրի` նա ունի 7124 եվրո, իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է 3 մլն 902 հազար դրամ վաստակել:

նախ

Նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ըստ փետրվարի 15-ի ներկայացրած հայտարարագրի, ունի 13 մլն 947 հազար դրամ և 140. 000 ռուսական ռուբլի: Բացի այդ` մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 2 մլն 500 հազար դրամ վաստակել:

ners

Մյուս տեղակալ Արթուր Պետրոսյանն իր հայտարարագիրը ներկայացրել է փետրվարի 17-ին: Նրա դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ և 18 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 4 մլն դրամից ավել գումար:

առտ

Նրա մյուս տեղակալն էլ Արև Սամուելյանն է, ով չնայած դրամական միջոցների մասին տեղեկատվություն չի տրամադրել, սակայն նշված է, որ մեկ տարվա ընթացքում վաստակել է 2 մլն 600 հազար դրամ:

arev




Լրահոս