«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Շանթ Հարությունյանի գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մեկը տուժողի կարգավիճակ է ստացել այն պատճառով, որ պայթուցիկների ծխից «աչքերը մռմռացել են»:
«ՉՒ» – Փաստորեն Շանթ Հարությունյանն ու իր համախոհները ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ չարամտորեն կիրառել են աչքերի մռմռույթ հարուցող տեխնիկական միջոցներ և վերջիններիս պատճառել աչքերի մռմռում: Ավելին. Շանթ Հարությունյանն ըստ էության ժամանակավորապես անաշխատունակ է դարձրել ՀՀ ոստիկանությանը, որովհետև աչքերի մռմռույթի հետևանքով սույն աղետյալ ոստիկանը շուրջ 15 վայրկյան ստիպված է եղել զբաղվել աչքերի տրորույթով ի վիճակի չլինելով կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս չարանենգ արարքը, կարծում ենք, չի կարելի անպատիժ թողնել։
Ի դեպ, հետևաբար տուժողի կարգավիճակ ստանում են այն ոստիկանները, ովքեր ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ կծու բիբար են ուտում, և լեզուները մռմռում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։