«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ՝ այն նույն տրիոն, որը ժամանակ առաջ մեկնել էր Ղարաբաղ, այս օրերին էլ Ռուսաստանում է: Նախ՝ Մոսկվա մեկնեց «ինքնաթիռից» վախեցող Գալուստ Գրիգորիչը՝ հանդիպելու ռուսական իր «նապարնիկի» հետ: Երեկ Սոչիում էր Հովիկ Աբրահամյանը՝ Մեդվեդևի հետ «լրջագույն» հանդիպմամբ: Մեր տեղեկություններով, հուլիսի վերջերին Սոչի կմեկնի նաև Սերժ Սարգսյանը՝ հանդիպելու Վ. Պուտինի հետ: Հանդիպման անհրաժեշտությունը կախված կլինի Հովիկ Աբրահամյանի այցի արդյունքներից:
Այդ «արդյունքներն» էին նաև պատճառը, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ ակտիվ շփումներ ունեցող Ուրուգվայում բավական կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին՝ միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին Ռուսաստանին հասկացնելով, որ Հայաստանին դուր չի գալիս ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցության ձգձգումը, Ադրբեջանին զենք «մատակարարելու» տենդենցը, այլև Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դրսևորած մոտեցումները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։