Ամերիկյան լաբորատորիաներից մահաբեր բակտերիաների մի քանի արտահոսք է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է վերջին 10 տարվա ընթացքում ամերիկյան լաբորատորիաներից մահացու հիվանդությունների հարուցիչների արտահոսքի 5 դեպքի մասին. գրում է BBC News-ը:

Ընդ որում, բժիշկները չեն հայտնաբերել «փախած» վիրուսների պատճառով առաջացած հիվանդությունների դեպքեր:

Կենտրոնի ղեկավար Թոմ Ֆրեդին հայտնել է լրագրողներին, որ այդ դեպքերը չպետք է տեղի ունենային, և որ ինքը զարմացած է, որ դա տեղի է ունեցել:

Այդ միջադեպերը թվարկվում են սիբիրախտի վիրուսի արտահոսքի մասին հունիսին հրապարակված հաշվետվությունում: Դեպքը տեղի է ունեցել, երբ բարձր մակարդակով պաշտպանված լաբորատորիաներիներից մեկում խախտել են աշխատանքի կանոնները և չեն ապաակտիվացրել բակտերիաները: Այնուհետև բակտերիաները հայտնվել են պակաս պաշտպանված լաբորատորիայում:

Կենտրոնին նաև հայտնի է դարձել դեպք, երբ բարձր պաթոգենության թռչնագրիպի բակտերիաների շտամը խառնվել է «սովորական» գրիպի նմուշին: Այդ խառնուրդն ուղարկել են գյուղտնտեսության բնագավառում հետազոտությունների կատարող լաբորատորիա:

Բացի այդ՝ 2006թ. սիբիրախտի ԴՆԹ-ի արտահոսք է եղել: Լաբորատորիայի աշխատակիցները համոզված են եղել, որ վիրուսն ապաակտիվացվել է: Նույն թվին երկու տարբեր լաբորատորիաներում հայտնաբերվել են բոթուլիզմի կենսունակ բակտերիաներ:




Լրահոս