Կանաչեղենը, հացահատիկը, սուրճը եվ մաստակը օգնում են ավելի լավ կենտրոնանալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“British Medical Journal”-ի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հիշողության տարիքային կորուստը կարող է սկսվել արդեն 45 տարեկանում, ոչ 60-ից հետո` ինչպես ընդունված էր կարծել: Այս մասին տեղեկացնում է “Huffingtonpost.com” պարբերականը: Աղբյուրը ներկայացրել է 4 սննդատեսակներ, որոնք օգնում են ավելի լավ կենտրոնանալ:1. Կանաչեղեն. “Neurology” հանդեսի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական 2 անգամ բանջարեղեն են ուտում, մանավանդ` կանաչեղեն, իրենցից 5 տարով փոքր մարդկանց մտավոր կարողություն ունեն:2. Հացահատիկ. Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հացահատկային սնունդն օգնում է ավելի լավ կենտրոնանալ, քան ածխաջրածնից զերծ նախաճաշը կամ առավոտյան ընդհանրապես չնախաճաշելը:3. Սուրճ. Նորություն չէ, որ սուրճը նպաստում է մտքի թարմությանը, բայց պետք է իմանալ նաև, որ սուրճը տղամարդկանց ու կանանց վրա տարբեր կերպ է ազդում: Ըստ Բարսելոնայի համալսարանի ուսումնասիրության, տղամարդիկ ավելի արագ են զգոնանում: Տղամարդկանց վրա սուրճն ազդում է արդեն 10 րոպեից և նրանց առույգ է պահում կես ժամ, իսկ կանանց վրա այն ավելի թույլ ներգործություն ունի: Սակայն, սուրճը կանանց վրա ավելի մեծ բուժիչ ազդեցություն ունի:4. Մաստակ. 2011-ի մի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ նյարդային առաջադրանքի կատարման ժամանակ ծամող մարդիկ ավելի առույգ են մնացել, քան մաստակ չօգտագործողները:




Լրահոս