
ՖԻՖԱ-ն հայտարարել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են դառնալ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Նրանց թվում են Անխել դի Մարիան, Խավիեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին, Թոնի Կրոսը, Թոմաս Մյուլլերը, Ֆիլիպ Լամը, Մատս Հումելսը, Նեյմարը, Արյեն Ռոբենը և Խամես Ռոդրիգեսը:
Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը ընթանում է մինչև եզրափակիչ հանդիպման ավարտը: