Քարվաճառից անհետացած երիտասարդ հովվի որոնողական աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Armlur.amհայտնել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանն անհետ կորել է:

Քիչ առաջ ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ առայժմ Սմբատից ոչ մի նորություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Լրատվականից մեզ նաև հայտնեցին, որ դեռևս պարզ չէ` ինչ հանգամանքներում է հովիվն անհետացել:

Հիշեցնենք, որ դեպքի օրը հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը, ըստ Armlur.am-ի տեղեկությունների, ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 17-ամյա Սմբատին գերեվարել:

Երեկ ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակվեց Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամի` Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները, իսկ ժամեր առաջ երկրորդ դիվերսանտ ադրբեջանցին սպանվեց այն բանից հետո, երբ ադրբեջանցու արձակած կրակոցներից վիրավորվեցին հայոց բանակի սպա և մի տիկին:

Տեղեկացնենք, որ հայ դիրքապահները խստացված ռեժիմով հսկում են սահմանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս