
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը տպավորված է Բրազիլիայում անցկացված 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից և համոզված, որ երկիրը 2016-ի օլիմպիական խաղերի որակյալ անցկացում կապահովի:
«Բրազիլիան կարող է հպարտանալ աշխարհի առաջնությունով: Այս մրցաշարը ցույց տվեց բրազիլացի ժողովրդի կիրքը:
Ես ողջունում եմ այն վստահությունը, որով երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոսում է Օլիմպիական խաղերի մասին: Ուրախ եմ լսել, որ նրա համար դրանք առաջնահերթություն են: ՄՕԿ-ը 1,5 միլիարդ դոլար կհատկացնի խաղերի համար, որոնք հարուստ մարզական, տնտեսական և սոցիալական ժառանգություն կթողնեն», – մեջբերում է Բախին Le Figaro-ն:
ХХХI-րդ ամառային օլիմպիական խաղերը 2016-ին կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը: