Հատել են Փամբակ գետի ափամերձ ծառերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարպաս գյուղով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը նախօրեին անհայտ անձինք հատել են, ինչի մասին Դարպասի գյուղապետը ահազանգել է ԱԻՆ փրկարար ծառայությանը: Նա ասել է, որ Փամբակ գետի ափամերձ ծառերի հատումը թուլացնում է գետի ափապաշտպան զանգվածը: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում կատարված ուսումնասիրություներից պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային և շինարարական աղբ և ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքին, գարնանային վարարումների ժամանակ հնարավոր է գետի հունի խցանում: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետին, Վանաձորի քաղաքապետին և մարզային ՈԲ օպերատիվ հերթապահին: Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու և տվյալ հատվածի վերաբերյալ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:




Լրահոս