
Հակերները կոտրել են Հայաստանի ազգային արխիվի` www.armarchives.am կայքը: Այստեղ տեղադրված անգլերեն և ադրբեջաներեն հայհոյանքներից կարելի է ենթադրել, որ տեղի ունեցածը ադրբեջանցիների ձեռագիրն է: Հակերները կայքում “անդրդադարձել են” հայերին, Հայոց Ցեղասպանությանը, ԼՂՀ-ին, և հայերին համարել են “օկուպանտներ”, “Ցեղասպանության մասին ստեր տարածողներ”: Կայքում տեղադրված հայհոյանքներից անմասն չի մնացել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսիան ամբողջությամբ: Հակերները գրել են, որ նրանք օգնում են Հայաստանին` “ցեղասպանության վերաբերյալ” ստեր տարածելով: