
Բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոն, ով նկարահանվել էր Հարրի Փոթերի մասին մի քանի ֆիլմում, մահացած է գտնվել Կալիֆորնիայի Մահվան հովտում. տեղեկացնում է TMZ-ն:
Լեջենոյի մարմինը գտել են զբոսաշրջիկների խմբի անդամները, որոնց ուղին անցնում էր Զաբրիսկի Փոյնտ տեղանքից դեպի արևմուտք:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ դերասանն արդեն 3-4 օր է մահացած է եղել: Թե ինչ էր անում Լեջենոն Մահվան հովտում, չի հաղորդվում:
Դերասանի զոհվելը հաստատել է նրա գործակալը: Լեջենոն 50 տարեկան էր: Բռնության հետքեր նրա արմնի վրա չեն հայտնաբերվել:
Նախնական տվյալներով՝ դերասանը կարող էր զոհվել շոգի պատճառով (հուլիսին Մահվան հովտում ջերմաստիճանը կարող է 40 աստիճան Ցելսուսից ավել լինել): Մահվան պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո: