Գերմանիայի կառավարությունն առաջարկել է Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատանն աշխատող Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցչին լքել երկիրը: Վերջինս զբաղվել է գերմանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հավաքագրմամբ. տեղեկացնում է Associated Press-ը:
Անցած շաբաթ Գերմանիայում ձերբակալվել էր Դաշնային հետախուզական ծառայության 31-ամյա աշխատակիցը, ով կասկածվում է ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն հերքել Ազգային անվտանգության գործակալության օգտին գերմանական հետախուզության աշխատակցի լրտեսության փաստը. նշում է BBC News-ը:
Հուլիսի 9-ին Գերմանիայի իշխանություններն արտասահմանյան հետախուզությունների օգտին լրտեսման ևս մեկ դեպք են բացահայտել: