Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ Գյումրու հարկային տեսչության պետը, ազատվել է պաշտոնից. Galatv

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ են իրականացվում: Արդեն մի քանի օր է Գյումրու տարածքային հարկային տեսչությունը նոր պետ ունի, այդ պաշտոնում նշանակվել է Վանաձորի տարածքային հարկային տեսչության նախկին պետը՝ Վախթանգ Սիսակյանը: Ինչպես մեզ ՊԵԿ-ից փոխանցեցին, Գյումրու հարկային տեսչության նախկին պետը՝ Հրայր Կարապետյանը, նշանակվել է Էրեբունու հարկային տեսչության ղեկավար:

Ինչո՞վ են պայմանավորված համակարգում իրականացվող կադրային այս  փոփոխությունները: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Պարզապես մեր մոտ համակարգում այդպիսի փոփոխություններ տեղի են ունենում, այսինքն տարածքային հարկային տեսչությունների ղեկավարները, կոնկրետ ղեկավարը նշանակվում է մեկ այլ տեսչության ղեկավար եւ հակառակը, փոփոխությունները մեզ մոտ բնականոն գործընթաց են, պարբերական բնույթ են կրում, արտառոց բան չկա, որեւէ բանով պայմանավորված չի:

…Ոչ մի ուրիշ հարցով պայմանավորված չէ, որովհետեւ միայն պարոն Կարապետյանն ու Սիսակյանը չեն փոխատեղվել իրենց պաշտոններով, այլ բազմաթիվ մի շարք ղեկավարներ հարկային տեսչություններից: Արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թարմ հայացքով կոնկրետ իրենց հսկողության տակ  գտնվող տարածքում աշխատանք իրականացնելու համար, դա բնականոն գործընթաց է, որը մեր համակարգին հատուկ է»,- նշեց Նելլի Մանուչարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս