Տարոն Մարգարյանն արտոնյալ չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին մամուլում շրջանառված «Արագաչափերը չեն տուգանում Տարոն Մարգարյանի տաքսի ծառայությանը» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով 2012 թ. հունվարից մինչ օրս հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի կողմից «ԶԵԹ ԸՆԴ ԶԵԹ» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից թույլ տված իրավախախտումների գործերով պարզաբանումներ ստանալու նպատակով ուղարկվել է 567 հարցում:

Նշված բոլոր հարցումների վերաբերյալ ընկերությունը սահմանված ժամկետում ուղարկել է պարզաբանող պատասխաններ, որոնց հիման վրա կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ:  

ՀՀ Ոստիկանություն 




Լրահոս