“Բարգավաճ Հայատան” կուսակցության համագումարի օրակարգում լինելու է նախընտրական ծրագրի հաստատումը, իսկ մեծամասնական համակարգով կուսակցության առաջադրումների շուրջ ինտրիգներ փնտրել պետք չէ.այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: “ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրելու այն բոլոր ընտրատարածքներում, որտեղ որ, համապատասխան հեղինակություն, ազդեցություն, ճանաչում, քաղաքական, հասարակական գործունեություն իրականացնող և ՕԳԳ-ունեցող թեկնածուներ կունենա”,- ասաց նա` հավելելով, որ առաջադրվող թեկնածուների թվաքանակի մեջ որևէ սահմանափակում կամ պայմանավորվածություն լինել չի կարող: Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակին, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այն հանրությանը կներկայացվի համագումարից հետո` օրենքով սահմանված ժամկետներում: “Համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հարգարժան ու հեղինակավոր մարդկանց, ովքեր ունեն մեծ փորձ և օրենսդիր, և գործադիր աշխատանք իրականացնելու առումով, ովքեր որ ճանաչված ու հարգված են և միայն կարգավիճակ փոխելու խնդիր չունեն։ Կուսակցությունը նրանց կընտրի`ելնելով փորձից, ազդեցությունից, հեղինակությունից”, – ասաց Տիգրան Ուրիխանյանը` խորհուրդ տալով տեսնել ,հեղինակությունե բառի միայն դրական իմաստները:
ԲՀԿ համամասնական ցուցակում հանրության համար բացահայտումներ կլինեն. Տիգրան Ուրիխանյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ