Աշխարհի 2014 թվականի առաջնության երրորդ տեղի համար այսօր կպայքարեն Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները:
Հանդիպման նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին նշել է, որ երբեք չի մոռանա Գերմանիայի ընտրանու կողմից 1:7 հաշվով կրած պարտությունը:
«Մենք ընդամենը մեկ պարտություն կրեցինք, բայց այն սարսափելի էր և կհետապնդի մեզ ամբողջ կյանքում: Աննկարագրելի դժվար էր, բայց մենք փորձել ենք վերականգնվել հոգեբանորեն, որպեսզի կարողանանք խաղալ Հոլանդիայի հավաքականի դեմ»,- ասել է բրազիլացիների մարզիչը: