Քունը կորցրած ժամանակ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ը քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում պարզվում է անքնությունը շատ բարձր տարածվածություն ունի. խրոնիկ անքնությամբ տառապում է բնակչության 10-15 տոկոսը, որը շատ մեծ թիվ է և համադրելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ: Այսպիսի արդյունքներ են ստացվել “Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի” կողմից անցկացված հետազատությունների արդյունքում: Լրագրողների հետ հանդիպմանը “Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի” նախագահ Սամսոն Խաչատրյանը նշեց, որ Հայաստնում քնին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: “Շատերին թվում է՝ անիմաստ ժամանակ են անցկացրել քնելով, սակայն քնած վիճակում ուղեղը չի անջատվում, ինչպես շատերին է թվում, այլ շատ ակտիվ` դեռևս չպարզված ձևով աշխատում է: Քնի փուլերից մեկը խիստ կապակցված է ուսուցման և հիշողության պրոցեսների հետ, քնի ժամանակ նաև օրվա ընթացքում եղած ինֆորմացիայի համադրում է կատարվում”,- ասաց Խաչատրյանը: Բացի անքնությունից նրա խոսքով Հայաստանում տարածված է նաև անհանգիստ ոտքեր համախտանիշը, երբ մարդու ոտքերը քնելուց առաջ սկսում են ցավել և չեն թողնում քնել մի քանի ժամ։ Այս համախտանիշը ևս բարձր տարածվածություն ունի ` 8 տոկոս: Մարդու համար անրաժեշտ քնի ժամաքանակ, մասնագետը ասաց, որ չի կարող նշել, քանի որ այն անհատական բնույթ է կրում, բայց խորհուրդ է տրվում 5-8 ժամ: Խաչատրյանի հավաստմամբ՝ ապացուցված է նաև, որ 5 ժամից պակաս և 8 ժամից ավել քնողների մոտ մահացությւնը ավելի բաձր է:




Լրահոս