Ոստիկանին մեղադրում են անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Անչափահաս, 14 տարին չլրացած աղջնակը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ծառայողը իր հետ ունեցել է սեռական հարաբերություններ` նախապես իմանալով իր անչափահաս լինելու հանգամանքը:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս