Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ՀՀ ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:Կառավարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ ըստ հաստատված օրակարգի` ՀՀ ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։ Նա զեկուցել է հաշվետու տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման մասին:Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի անտառտնտեսության Էրեբունիի անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրի առաջին փուլի արդյունքներին: Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման համալիր ծրագրով 25 հա տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքները:Քննարկվել է նաև հիմնադրամի 2011 թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունները հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից:Հիմնադրամի 2012 անելիքների համատեքստում Վլադիմիր Մովսիսյանը խոսել է վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների մասին, որոնց շրջանակում այս տարում նախատեսվում է անտառապատել Էրեբունու անտառպետության մնացած 31 հա տարածքը և ծրագիրն ավարտել ամբողջությամբ:Նիստում հաստատվել են նաև ՀՀ ԱՎԶՀ 2012 հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
Վարչապետին ներկայացվել է անտառների վերականգնման եվ զարգացման հիմնադրամի հաշվետվությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ