Հայ երիտասարդը եվ նրա ընկերները այրել են աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդներ բռնաբարել են Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքի բնակչուհի 18-ամյա աղջկան, ծաղրել, իսկ հետո, հետքերը կորցնելու նպատակով, խեղդել են նրան եւ կենդանի այրել,- հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Աղջկա ողջ մնալը բժիշկները պարզապես հրաշք են համարում: Երիտասարդները ուսանողուհու հետ ծանոթացել են սրճարանում, իսկ հետո խաբեությամբ նրան տարել են տղաներից մեկի տուն: Նրանք հերթով բռնաբարել են աղջկան, հետո փորձել են խեղդել, համոզված լինելով, որ նա մահացած է` մարմինը տարել են շինհրապարակ և այրել:  Այժմ աղջիկը գտնվում է հիվանդանոցում` մարմնի 55 տոկոսի այրվածքներով: Հարյուրավոր քաղաքացիներ են ցույցի  դուրս եկել դատախազության առջև` մեղավորներին պատժելու կոչով: 2 մեղավորներին ստորագրությամբ բաց են թողել. դրանք են հայազգի Արտյոմ Պողոսյանը, որը Նիլոլաևայի նախկին դատախազի որդին է, եւ Մաքսիմ Պրիսաժնյուկը, ով ևս նախկին չինովնիկի որդի է: Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն էլ իր հերթին հանձնարարել է գործի բացահայտումը գլխավոր դատախազին:




Լրահոս