Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, “”Փյունիկ”” բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւ ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության եւ ոլորտում իրականացվող  բարեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ




Լրահոս