Թուրքիայի քաղաքապետը հայերեն է սովորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրիի քաղաքապետարանի կողմից հայերենի ուսուցման դասընթաց է բացվել գրում է,-Sondakika լրատվական կայք: Սուրիի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այլ լեզուներով ծառայություն մատուցելու շարքում տեղ կգտնի նաև հայերենը: Նշվում է, որ հայերենի դասավանդումը տևելու է 3 ամիս: Ազգությամբ քուրդ քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը ու ևս 40 աշխատակից այժմ ուսանում են հայոց լեզու:




Լրահոս