Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից առնվազն 3 մարդ է տուժել:
Ըստ ճապոնական սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ 13 կմ խորության վրա՝ Ֆուկուսիմա նահանգից դեպի արևելք: Սակայն «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աշխատանքում խափանումներ չեն հայտնաբերվել. նշում են տեղական լրատվամիջոցները:
Սեյսմոլոգները ենթադրում են, որ տվյալ դեպքում խոսքը կարող է լինել 2011-ին ճապոնական ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արձագանք-ցնցման մասին:
Այն ժամանակ տեղի ունեցած երկրաշարժն առաջացրել էր ցունամի: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վրա հարձակված հսկայական ալիքը 1986թ. Չերնոբիլի ԱԷԿ-ի պայթյունից հետո ամենախոշոր վթարի պատճառը դարձավ: