Լուիս Սուարեսը չի կծի՝ շաբաթական 200 հազար եվրոյի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուիս Սուարեսը համաձայնել է չկծել՝ շաբաթական 200 հազար եվրոյի դիմաց: Այսպիսին է իսպանական «Բարսելոնայի» հետ նրա հնգամյա պայմանագրի «գինը»: Նախապատրաստվող գործարքի ընդհանուր գումարն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ և կազմում է 94 մլն եվրո:

Կատալոնացիների կողմից խաղալուց առաջ Սուարեսն, այնուամենայնիվ, ստիպված կլինի տույժ կրել. տեղեկացնում է Россия 24-ը. նրան 4 ամիս ժամկետով առանց ֆուտբոլի են թողել աշխարհի առաջնությունում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Սուր ատամներով ուրուգվայցին կծոտել էր իտալական պաշտպանին: Այսուհետ նա ստիպված կլինի իրեն զուսպ պահել:




Լրահոս