“Արմավիա” ավիաընկերությունն այսօր հայատարություն է տարածել, որտեղ նշվում է, որ գրանցվել է մարտի 15-ին Արմավիայի եւ “Արմենիա միջազգային օդանավակայաններ”-ի միջեւ ստորագրված համաձայնագրի կետերի խախտում: “Զվարթնոց” օդանավակայանը չի կատարում համաձայնագրիդրույթները. ոչ մի լումա չի իջեցվել, նույնն են թողել նախկին սակագներն այն դեպքում, երբ “Արմավիան արդեն վճարել է պայմանավորված գումարի 50 տոկոսը”,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Արամավիայի եւ Զվարթնոց օդանավակայանի ներկայացուցիչները պայմանավորվածություն էին ձեռք բերել, համաձայն որի մինչև սեպտեմբեր Արմավիան պետք է վճարեր 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի պարտքը, իսկ Զվարթնոցը` իջեցներ սակագները:
Արմավիան մեղեդրում է Զվարթնոցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ