Դուբայում շարունակվում է “Փյունիկ”-ի նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում թիմը ոչ ոքի խաղաց ԱՄԷ Առաջին լիգայի առաջատար “Հաթթա”-ի հետ:Նշենք, որ փյունիկցիներն առջևում էին հաշվի մեջ` 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Մալաքյանը, սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: Դուբայում իր վերջին հանդիպումը “Փյունիկ”-ը կանցկացնի Առաջին լիգան ներկայացնող “Ալ Հալեջ” թիմի հետ:
Փյունիկ-ի վերջին հանդիպումը Դուբայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ