
Ավստրալացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սպորտը բացասաբար է անդրադառնում սեքսուալ կյանքի վրա:Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Սակայն, դա առաջին հերթին վերաբերում է տղամարդկանց, ովքեր շաբաթական 30 ժամ են անցկացնում մարզասրահում կամ մկանային համակարգը զարգացնելու նպատակով հատուկ դեղամիջոցներ ընդունում: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սպորտը մեծ վնաս է հասցնում սեռական առողջությանը, քանի որ մարզիկները բարձր արդյունքների հասնելու համար հորմոնալ դեղամիջոցներ են ընդունում, որոնք էլ բացասական հետևանքներ են թողնում մարդու առողջության վրա: