
Ճապոնիայում աննախադեպ շոգի պատճառով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 270-ը հոսպիտալացվել են. տեղեկացնում է РИА Новости-ն:
Վերջին օրերին Ճապոնական արշիպելագի տարածքի մեծ մասում հաստատվել է շոգ եղանակ: Ընդհանուր առմամբ՝ 30 աստիճանի շեմը գերազանցվել է 920 օդերևութաբանական կետերից 430-ում:
Գունմա նահանգի Տատեբասի քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 36,3 նշաձողը: Կիոտո, Օկայամա, Ֆուկուսիմա նահանգներում, ինչպես նաև՝ մայրաքաղաքում ջերմաստիճանը շաբաթ օրը հասել է 33-34 աստիճանի:
Ջերմային հարվածով հիվանդանոցներ ընկածների թիվը 42 նահանգում արդեն հասել է 268-ի: Բացի այդ՝ հայտնի է դարձել 92-ամյա կնոջ մահվան մասին: