Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ ցանկանում է վրեժ լուծել Գերմանիայի ընտրանուց:
Նշենք, որ գերմանական թիմը արգենտինացիներին դուրս է թողել քառորդ եզրափակչից:
«Այն, որ մեզ դուրս են թողել վերջին առաջնություններում, ուզում եմ «պարտքը» հանձնել: 2006թ. պարտությունն ավելի ցավալի էր, քանի որ մենք ընկրկեցինք 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ: Բայց հիմա մեզ եզրափակիչ է սպասում, ամենակարևոր խաղը: Իհարկե, ես ցանկանում եմ վրեժ լուծել», 33 – ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում են լրատվամիջոցները: