Վաճառում են գյուղը՝ այն տուրիզմի կենտրոն դարձնելու պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Կալզացիո գյուղի բնակիչները ներդրումների ներգրավման յուրահատուկ եղանակ են գտել: Նրանք որոշել են իրենց բնակավայրը վաճառել eBay-ի միջոցով:

Ինտերնետ աճուրդում գյուղը նախնապես գնահատվել է 245 հազար եվրո. տեղեկացնում է Mignews-ը:

Առցանց աճուրդում վաճառքի է դրված Ալպերի Գրանդ Պարադի ազգային պարկի մոտակայքում գտնվող գյուղի ողջ անշարժ գույքը: Գյուղում մնացած բնակիչները որոշել են վաճառել այն՝ վերջնական քայքայումից փրկելու համար:

Վաճառքի միակ պայմանն այն է, որ ապագա գնորդը պետք է վերականգնի գյուղի շինությունները տեղի ճարտարապետական ավանդութների համաձայն և այն զբոսաշրջության կենտրոն դարձնի:




Լրահոս