ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ժողով են հրավիրել, որին հիմնականում մասնակցել են ՀՀԿ ակտիվ: «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ ժողովը սկսվել է ժամը 17:00-ին, որի ընթացքում անգամ միջադեպ է գրանցվել: Խաչատրյանն ինչ-որ թեմայի շուրջ է խոսել, որին հակադարձել է Հակոբյանը, ինչը վերածվել է վիճաբանության: Իհարկե, ՀՀԿ-ականները հանդարտեցրել են կողմերին, սակայն թեման երկար ժամանակ քննարկման նյութ է դարձել: Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբի ղեկավար, ՀՀ թիվ մեկ հարկատու Մաքսիմ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ժողով է եղել, սակայն չցանկացավ մանրամասնել վիճաբանության թեման: «Միշտ էլ անում ենք, քննարկում ենք բազմաբնույթ հարցեր եւ այն, թե «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին ինչ պիտի պատասխանենք»,-կատակեց Հակոբյանը:




Լրահոս