ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ ԿՓՈԽԵՆ ՊԱՏԺԻ ԱՅԴ ՁԵՎԵՐԸ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերից մեկում մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը, ձերբակալվել է, իսկ մյուսը` Սեւանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը, փախել է զորամասից: Այդ մասին երեկ Panorama.am-ին հայտնի է դարձել ՊՆ-ից:

Երեկ Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով զինվորի մահվան դեպքին, նշել էր, թե եղել են դրդապատճառներ, որոնք հանգեցրել են ինքնասպանության: Իսկ ահա երեկ տեղեկություններ էին տարածվել, որ զորամասում հեռախոս է կորել, եւ այն գտել են Վանիչկայի պայուսակում ու նրան մեղադրել գողության մեջ: Իսկ զինվորը, չկարողանալով ապացուցել իր անմեղությունը, գնացել է այդ քայլին:
Ասել է թե՝ նախարարը փաստել է, որ զորամասում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ս. Օհանյանը չի բացառել, որ դեպքի առնչությամբ կլինեն շատ խիստ տույժեր, ինչպես նաեւ պաշտոնանկություններ. «Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի, որովհետեւ իրենք պարտավոր էին իմանալ դրա մասին, պարտավոր են իմանալ իրադրությունը, որ տիրում է իրենց ստորաբաժանումներում»:
Այսպիսով՝ էլի կյանքից հեռացավ երիտասարդ մի զինվոր, իսկ որպես «փոխհատուցում», հնարավոր է, լինի ընդամենը պաշտոնանկություն:
Հիշեցնենք նաեւ, որ ժամկետային զինծառայող Վանիչկան դեպքից առաջ զանգահարել է իր հայրիկին` Արամայիսին, եւ ասել, թե ինքնասպան է լինում, ու իր հետեւից թող չլացեն:
Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՏՈՒԳԱՆՔԻ ԱՊԱՑՈՒՅՑԸ 

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ սեպտեմբերին «Երեւանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արկադի Պողոսյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, քանի որ ներմուծել է կոնյակի ինքնասոսնձվող պիտակներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Ու երբ այս խայտառակությունը բացահայտվել է, գործարանի ներկայացուցիչը տուգանվել է 50.000 դրամով:
«Ժողովուրդ»-ը ցավով հայտնում է, որ թյուրիմացություն է եղել, եւ որպես գործարանի սեփականատեր՝ նշվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: Սակայն իրականում «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն պատկանում է միջազգային «Պեռնո Ռիկար» խմբին:

 




Լրահոս