ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց, թե ինչու է Սամվել Նիկոյանը խորհրդարանի պաշտոնական կայքը վերածել ՀՀԿ սեփական կայքի, եւ ինչու է այնտեղ լուսաբանվում միայն ՀՀԿ-ականների գործունեությունը: «Ես ԱԺ փոխնախագահ եմ, եւ կոնկրետ իմ դեպքում լուսաբանվում են ԱԺ փոխնախագահի այցերը»,-ասաց նա: Թե ինչու մյուս խմբակցությունների` անգամ ղեկավարների հանդիպումները չեն լուսաբանվում, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է արվում, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն ամենածանրակշիռ խմբակցությունն է, եւ ՀՀԿ խմբակցության որոշումներից է նաեւ կախված մեր երկրի ապագան: Շատ հարգելով մյուս խմբակցություններին` կխնդրեի ՀՀԿ խմբակցությանը չհամեմատել քաղաքական այլ կշիռ ունեցող խմբակցությունների հետ»:
ԾԱՆՐԱԿՇԻՌՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ